Սեպտեմբերի 22-ին Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը: Հոկտեմբերի 3-ին Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցում կկատարվի եկեղեցու կարգը: Հոկտեմբերի 4-ին, հընթացս Սբ. Պատարագի, կկատարվի բազմավաստակ հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Արարողությունները կնախա•ահի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական
համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան
|