Miércoles, 2025-01-01, 9:26 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Diciembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Diciembre » 4 » Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ընդհանուր ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1:30 PM
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ընդհանուր ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը:
Ժողովին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ անդամներին ու պատգամավորներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախությամբ ողջունելով ժողովականներին Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «…Փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր նվիրական հոգևոր կենտրոնը ընդունում է ձեզ բարեզարդված և նոր հույսերով, որոնցում մեծ է նաև Բարեգործականի վաստակը: Արդարև, Բարեգործականը մշտապես զորակից է եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի առաքելությանը` արդյունավետ իրագործելու համար աշխարհասփյուռ հայության հոգևոր խնամքը և քաջարթուն, զորավոր ու պայծառ պահելու եկեղեցական ու ազգային մեր անդաստանը: Հոգևոր և ազգային մեր կյանքի բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել Բարեգործականի անդամները, շատ խնդիրներ վճռել, առատ արգասիքներ ու հույս պարգևել մեր ժողովրդի զավակներին: Հայոց հոգևոր կենտրոնի ծրագրերի իրականացմանը Միությունը մասնակցել է ազնիվ ջանքերով, առատաձեռն սրտաբուխ նվիրատվություններով` վկայելով որդիական սերն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին»:
Նորին Սրբությունը գնահատանքով հիշատակեց, որ Միության շնորհիվ Հայրենիքում գործում են Հայորդյաց տները, Հայաստանի տարբեր քաղաքներում հաստատվել են բարեգործական ճաշարանները, ՀԲԸՄ անդամների մեծազնիվ նվիրատվություններով վերաշինվում են եկեղեցիներ ու վանքեր, կառուցվում նորերը, նորոգվում են հոգևոր-կրթական հաստատությունները, նպաստ է բերվում եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը, Միության ներդրումներով կյանք են առնում նաև Մայր Աթոռի բարեզարդման ծրագրերը, համայն հայության հոգևոր նվիրական կենտրոնի գործունեությունը լիարժեք ու հարմարավետ պայմաններում կազմակերպելու աշխատանքները: «…Մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր իրենց ազնիվ նվիրաբերություններով նպաստ են բերել մեր Եկեղեցու առաքելությանը և նրա պայծառության սուրբ գործին: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքին, ովքեր ի սեր մեր Սուրբ Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքի շենացման ազնվորեն ներդնում են իրենց ժամանակը, ջանքերը և հմտություններն ու կարողությունները: Այն ամեն ձեռքբերումներում ու հաջողություններում, որ արձանագրվել են անցնող հինգ տասնամյակներին Մայր Աթոռիս և մեր եկեղեցական կյանքում, վաստակի իր արժանի բաժինը ունի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Վերստին ողջունելով ՀԲԸՄ անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցանկացավ նրանց ազգաշահ ու եկեղեցանպաստ նոր իրագործումներ և արդյունաշատ աշխատանք` Մայր Աթոռում անցկացվող ՀԲԸՄ համագումարին: «Թող Տիրոջ մշտական օրհնության ներքո ապրի և գործի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` իր եկեղեցասեր ու հայրենասեր նվիրյալ ու ազնիվ անդամներով», - մաղթեց Վեհափառ Հայրապետը` աղոթելով, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահպանի մեր Հայրենիքն ու համայն ժողովրդին և հանապազ օրհնի բոլոր ջանքերը` ի խնդիր ազգի, Հայրենիքի ու Եկեղեցու պայծառության:













Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 366 | Ha añadido: termashtots | Tags: Միո, Հայկական Բարեգործական Ընդհանուր | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz