Miércoles, 2025-01-01, 9:47 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Diciembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Diciembre » 21 » Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Թեմական ներկայացուցչական ժողովը
1:30 PM
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Թեմական ներկայացուցչական ժողովը

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ժողովականներին ողջունեց Թեմական ներկայացուցչական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով ժողովի կարևորությանն ու նպատակներին և հրավիրելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական իր պատգամն ուղղել ժողովին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հավաքի մասնակիցներին, որ նախանձախնդիր ու պատրաստակամ հոգով համախմբվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Վեհափառ Հայրապետը աղոթքով հիշեց ի Տերն հանգուցյալ Երուսաղեմի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին և Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական Պատվիրակ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի Հայոց Առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին` հայցելով, որ Ողորմած Աստված երկնային երանության մեջ ընդունի նրանց հոգիները և Սուրբ Հոգու շնորհների ներքո պահպանի Հայոց Եկեղեցին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Թեմական ներկայացուցչական հերթական ժողովը, որը քննության պետք է առնի և բարվոք լուծման առաջնորդի եկեղեցական կյանքում առկա հարցերն ու խնդիրները` ի նպաստ Եկեղեցու տիրավանդ առաքելության զորացման: «Իրողություն է, որ եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին: «Ժամանակն է, որ մեր եկեղեցական կյանքը մի նոր որակ ձեռք բերի` խարսխված եկեղեցական-կանոնական հիմքերի վրա, առաջնորդվելով կառուցվածքային և կազմակերպական հստակ մոտեցումներով ու դրույթներով: ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող` հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը: Եկեղեցական և ազգային մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին վճիռներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք: Հայրենիքում և Սփյուռքի որոշ թեմերում լիովին կազմակերպված չեն ծխական համայնքները: Շատ համայնքներ, հատկապես եվրոպական երկրներում, որոնք առաջացել են մեր ժողովրդի տեղաշարժերի արդյունքում, չունեն կանոնադրություն, մնայուն քահանաներ, աղոթատեղիներ: Հայրենիքում նույնպես աղոթատեղիներ և մնայուն քահանաներ չունեն քաղաքային և գյուղական բազմաթիվ համայնքներ, իսկ մեծ թվով վանքեր ու սրբատեղիներ կարիք ունեն հիմնանորոգման: Այցելու հոգևորականի սպասավորությունը, որքան և ջանք ներդրվի, չի ապահովում ցանկալի արդյունք: Սփյուռքի համայնքներում շարունակում են օրախնդիր մնալ ազգային ինքնության, հայոց լեզվի ու հայկական դպրոցների պահպանության հրամայականները: Խնդիր ունենք երիտասարդությանը ավելիով ներգրավելու եկեղեցական ու ազգային կյանքի մեջ: Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական խորը ապրումով ու գիտակցումով: Հայաստանում և Արցախում Ժողովուրդը ապրում է շարունակվող շրջափակման և պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում` դիմակայելով տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, արդյունքում և` արտագաղթը: Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից, հոգեորսություն են իրականացնում աղանդավորական կազմակերպությունները», - նշեց Նորին Սրբությունը` շեշտելով, որ այս մարտահրավերներին պատասխաններ որոնելու նպատակին է կոչված Թեմական ներկայացուցչական ժողովը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատեց սիրիահայությանն օգնելու հարցը: «Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաև հայ համայնքը: Սիրիաբնակ Մեր զավակները կարիք ունեն շտապ և մեծ օգնության ու սատարումի», - ասաց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ Մայր Աթոռի կողմից Դամասկոսի հայոց թեմին արդեն փոխանցվել է 200.000 ԱՄՆ դոլար և հույս հայտնելով, որ առաջիկային թեմերից ակնկալվող օժանդակությամբ Մայր Աթոռը կկարողանա ավելի մեծ գումար փոխանցել` սիրիահայության կարիքները հոգալու համար:
Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Տարելիցն առանձնահատուկ է, և այն պիտի ոգեկոչենք առանձնահատուկ հնչեղությամբ` հանգրվան դարձնելով մեր արդար դատի հաղթանակի ճանապարհին: Այսօր աշխարհի տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, Քույր եկեղեցիներ` առաջնորդվելով ճշմարտության և արդարության սկզբունքներով` ճանաչել և դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բարեհույս այս ընթացքը զորացնում է մեր ժողովրդի լավատեսությունը, որ այն կգտնի համընդհանուր դատապարտում: ...100-ամյա տարելիցը առիթ է նաև հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, հերոսական մաքառումով ու ջանքերով վերածնված մեր կյանքի արժևորման և լուսավոր գալիքի հույսերի ամրապնդման, որոնց նույնպես պիտի ուղղված լինեն նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները», - ընդգծեց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ 100-ամյակին նվիրված Հայոց Եկեղեցու միջոցառումները համադրելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ատենապետությամբ: Նորին Սրբությունը հորդորեց թեմական ներկայացուցիչներին համագործակցել հանձնաժողովի հետ, որպեսզի համայն մեր ժողովրդի և հայրենի պետության հետ Հայոց Եկեղեցին ամբողջական տարողությամբ հիշատակի 100-ամյա տարելիցը Հայոց ցեղասպանության:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից համատեղ կազմված Սրբադասման և Ծիսական հանձնաժողովների կատարած աշխատանքներին, որոնց ներկայացվելու են Եպիսկոպոսաց ժողովի քննարկման: Սրբադասման հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման ուղղությամբ և ուսումնասիրել ցեղասպանության նահատակների սրբադասման խնդիրը: Ծիսական հանձնաժողովը կատարել է մկրտության ծեսի կանոնի մշակման աշխատանքը, ինչը հնարավորություն կտա, որ Եկեղեցու ծեսերն ամենուր կատարվեն առանց աղավաղումների, միակերպ ու անխաթար:
Խոսելով Եկեղեցու Սահմանադրության մշակման աշխատանքների և, ի մասնավորի, 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովին ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի գործադրության մասին` Նորին Սրբությունը նշեց, որ թեմական տիպային կանոնադրության ուղենիշը թեմական ներկայացուցչական ժողովի կողմից մշակվել և թեմերին գործադրության է հրահանգվել եկեղեցական մեր կյանքը կանոնական հիմքերով կառուցելու, միասնական սկզբունքներով առավել ամուր կազմակերպելու, մեր սրբազան ավանդությամբ մեր Եկեղեցին զորացնելու նպատակով: Գարեգին Բ Հայրապետն անհրաժեշտ նկատեց նաև ձեռնամուխ լինել Սահմանադրության մյուս, ի մասնավորի` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը, որպեսզի առանձին բաժինների մշակումով ամբողջանա Եկեղեցու Սահմանադրությունը:
Վեհափառ Հայրապետի խոսքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և աշխարհասփյուռ թեմերի անխոչընդոտ և անկաշկանդ առնչություններին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ գործակցային հարաբերություններին:
Վերջում արդյունավոր աշխատանք մաղթելով ժողովին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց աննվազ ջանքերով գործել` իրականացնելու անհրաժեշտ բարեկարգությունները, որպեսզի Եկեղեցին առավել արդյունավոր իրագործի տիրավանդ իր առաքելությունը և դյուրին կերպով կարողանա դիմագրավել դժվարություններին ու փորձություններին, որոնց առավել չափով ենթակա է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը:
Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, փոխատենապետեր ընտրվեցին տիար Պատրիս Ջոլոլյանը (Ֆրանսիայի հայոց թեմ) և Ռաֆֆի Հովհաննիսյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ):











Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 359 | Ha añadido: termashtots | Tags: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz