Inicio » 2012»Diciembre»4 » Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցություն Հունաստանում
1:26 PM
Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցություն Հունաստանում
Հոկտեմբերի 11-ից 17-ը Հունաստանի Կոս կղզում տեղի ունեցավ Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություն, համանախագահությամբ Սասիմայի միտրոպոլիտ Գենադիոսի (Տիեզերական Պատրիարքություն) և Միջագետքի միտրոպոլիտ Եվստաթիոս Մաթա Ռոհամի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի), ընդառաջ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի, որը տեղի է ունենալու 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում: Խորհրդակցությանը, որ հյուրընկալվել էր Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության Կոսի և Նիսիրոսի միտրոպոլիտության կողմից, մասնակցում էին 37 միտրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, ինչպես նաև աշխարհիկ աստվածաբաններ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից: Խորհրդակցության ընթացքում լսվեցին բանախոսություններ Եկեղեցու$CUT$ հաղորդութենական միության, խաղաղության և մարդու իրավունքների, բնության և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ թեմաներով, ինչպես նաև քննարկվեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր: Հոկտեմբերի 13-ին ժողովականները նաև աղոթք բարձրացրին առ Աստված Երուսաղեմի Հայոց Թորգոմ պատրիարքի հոգու հանգստության համար: Ժողովականները մասնակցեցին նաև Կոսի Սբ. Նիկողայոս տաճարում մատուցված պատարագին, այցելեցին եկեղեցական ծխեր և հանդիպումներ ունեցան հավատացյալների հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ խորհրդակցության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից մասնակցում էր Տիկին Սալբի Էսքեջյանը: ՄայրԱթոռՍ. Էջմիածին