Նոյեմբերի 1-3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որն անդրադարձավ եկեղեցական և ազգային կյանքում առկա մի շարք հարցերի ու խնդիրների:
Ժողովի աշխատանքներին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Ժողովականները գոհունակությամբ ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությունը ժողովի նիստերին և այդ առիթով հղած ուղերձները:
Նոյեմբեր 1-ի նիստերին ժողովականները քննարկեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն,
...
Leer más »