Viernes, 2024-05-17, 3:22 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 26

 ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ


Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին:
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 316 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-26


Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Ուխտի Միաբանական Ընդհանուր, 24 Յունուար, 2013-ին քուէարկեց ի նպաստ Սեւան Արք. Ղարիպեանի որպէս Սուրբ Աթոռոյ Նոր Լուսարարապետը, Պատրիարքութեան երկրորդ եւ կարեւորագոյն պաշտօններէն մին: Սուրբ Աթոռոյ Լուսարարապետի ընտրութիւնը հետեւեցաւ, նկատի առնելով որ Նորընտիր Պատրիարքը նոյնինքն Սուրբ Աթոռոյ Լուսարարապետն էր: Միաբանական Ընդհանուր Ժողովը գաղտնի քուէարկութեամբ եւ ձայներու բացարձակ մեծամասնութեամբ ընտրեց Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան որպէս Սուրբ Աթոռոյ Լուսարարապետ: Միաբանական Ընդհանուր Ժողովին ներկայ էին երեսուն երեք անդամներ, որոնցմէ մի քանին եկած էին արտասահմանէն ընտրելու Հայ Երուսաղէմի Պատրիարքութեան 97-րդ Պատրիարքը: Միաբանական Ընդհանուր Ժողովի նիստի աւարտին նորընտիր Սուրբ Աթոռոյ Լուսարարապետ Սրբազան Հայրը շնորհակալական խօսքն ըրաւ միաբան հայրերուն, որմէ յետոյ բովանդակ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը գլխաւորութեամբ նորընտիր Պատրիարքի` առաջնորդուեցան դէպի Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար: Մայր Տաճարի զանգակները արդէն ղօղանջած էին աւետիսը ընտրութեան արդիւնքին:Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Գլխադրի մատրան խորանին առաջ, նորընտիր Լուսարարապետ Սրբազան Հայրը ծնկաչոք աղօթքն ըրաւ եւ ստացաւ Մայր Տաճարի բանալիներն ու տումարը: Գլխադրի մատրան առաջ, միաբան հայրեր շնորհաւորեցին նորընտիր Լուսարարապետ Սրբազան Հայրը, որմէ յետոյ կրկիին բարձրացան Պատրիարքարան: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 297 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-26

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz