Miércoles, 2025-01-01, 8:17 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ԳԱԱ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը: Ս. Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ ... Leer más » |
Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը, որը համարվում է նաև սարկավագների տոնը:
Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի Դ լսարանի 18 սաների և քահանայից պատրաստության Բ լսարանի 7 ուսանողների շնորհվեց ուրարակրության աստիճան, իսկ ճեմարանի Բ լսարանի 10 սաների և քահանայից պատրաստության Ա և Բ լսարանների 11 ուսանողների` դպրության չորս աստիճանները: Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց ... Leer más » |
Դեկտեմբերի 12-14-ը Ռուսաստանի Սավրոպոլ քաղաքում, նախագահությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի, տեղի ունեցավ Համառուսական ազգային համաժողովը` նվիրված Կովկասում խաղաղությանը:
Համաժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում էին Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Պյատիգորսկի հոգևոր հովիվ Տ. Արամ ավագ քահանա Հունանյանը, Կիսլովոդսկի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Պողոսյանը և Ստավրոպոլի հոգևոր հովիվ Տ. Գրիգորիս քահանա Պողոսյանը: Համաժողովի պլենար նիստին ողջյունի խոսքով հանդես եկավ Հովակիմ եպիսկոպոսը` Նորին Սրբություն Կիրիլ Ա Պատրիարքին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջյունները: Դիմելով համաժողովի մասնակիցներին Սրբազան Հայրը մասնավորապես ասաց. «Հայ ժողովրդի ... Leer más » |
Դեկտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և մասնակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր ցերեկույթը: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության նախաձեռնած մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ տարածաշրջանային, մարզային, հանրապետական:
Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 420 դպրոցներ, մարզային փուլին` տարածաշրջաններում լավագույնը ճանաչված 71 դպրոցներ, իսկ հանրապետական փուլին, որ անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ... Leer más » |
Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, ազատվելով Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից, 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ: Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան
...
Leer más »
(կենսագրական) |
Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև մի նոր` Արթիկի թեմ: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես ասված է. «Փառք ենք բարձրացնում առ Աստված և մեր Եկեղեցու բարեպաշտ զավակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախությունը, որ Տերը պարգևում է մեզ Իր առատ շնորհները` պայծառացնելով մեր Եկեղեցին, արդյունավորելով քարոզությունը Իր Սուրբ ... Leer más » |
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը: Անդրադառնալով տոնի խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում նշեց. «Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդություն չէ, այլ նախևառաջ հավատի և սիրո կենդանի վկայություն և քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու նահատակությունը երանելի առաքյալները եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի ... Leer más » |
Նոյեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Ողջունելով նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունները: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Թուրքմենստանի նախագահի այցը Հայաստան նոր խթան պիտի հանդիսանա հարաբերությունների առավել սերտացման և զարգացման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց պրն. Գ. Բերդիմուհամեդովին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար և ջերմ վերաբերմունքի համար, որի արդյունքում հայ ժողովրդի զավակները կարողանում են կազմակերպել նաև իրենց հոգևոր ու մշակութային կյանքը: Այս ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||