Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա ասաց, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի օգտին քվեարկել է 17 միաբան: 15 ձայն էլ ստացել է պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Գրանցվել է 1 ձեռնպահ:
Նշենք, որ քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 33 միաբան: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Հակոբյանց միաբանները: Ընտրության առաջին փուլլը կայացել էր նախօրեին:
Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերի 12-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:
1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:
1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:
2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարքամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ: Նա այժմ ծառայում է որպես պատրիարքարանի գործերի կառավարիչ:
Կենսագրական տվյալներ, ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքի.
Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:
1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:
1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:
1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:
1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:
1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնեւ) հայոց թեմի հոգեւոր հովիվ:
1973-ին ստացել է վարդապետական աստիճան:
1974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգեւոր հովիվն էր:
1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում եւ ավարտել եռամյա դասընթացը:
1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:
1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:
1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:
2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ: Ծառայել է որպես պատրիարքարանի գործերի կառավարիչ:
www.panorama.am