Miércoles, 2025-01-01, 9:00 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Սերժ Սարգսյան,
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան, Վաստակյալ նախագահներ տիար Ռոբերտ Քոչարյան և տիար Արկադի Ղուկասյան, Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հոգևոր հայրեր, Հարգարժան պետական այրեր, Սիրելի հավատավոր ժողովուրդ և պատվական հյուրեր. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից անհուն ուրախությամբ եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու և խնդակից լինելու ձեզ Մայիսի 9-ի այս լուսավոր, բերկրանքով ու քաջալերությամբ լեցուն օրը, երբ տոնում ենք Երկրորդ համաշխարային պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի 20-ամյա հոբելյանները: Եկել ենք շնորհավորելու և Մեր գնահատանքը բերելու ձեզ, մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հայոց պետական այրեր, սիրելի հաղթանակած ժողովուրդ` Մեր հավատավոր զավակներ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի: Մեր շուրթերին այս պահին սաղմոսերգուի օրհներգն է, որ որպես աղոթք` բարձրացնում ենք առ Տերը` ասելով. ՙՔո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ, եւ ուրախութիւն տուեցիր մեր ... Leer más » |
Սիրելի հավատավոր զավակներ մեր ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս,
Համայն հայության հոգևոր օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու Խաղաղության օրվա բերկրալի առիթով: Այսօր նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որ տոն է խաղաղության, չարիքի ու ատելության դեմ բարու և եղբայրսիրության հաղթանակի: Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում սիրտը յուրաքանչյուր հայորդու, քանզի քսան տարիներ առաջ այս օրը` մայիսի 9-ին, ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին: Շուշիի ազատագրումը դարձավ Արցախաբնակ մեր հայորդիների ազատության և ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ: Հոբելյանական այս օրը խոնարհումով ենք հիշում Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի տարիներին անձնուրացորեն սեփական կյանքը Հայրենիքին զոհաբերած մեր քաջազուն զավակներին` հայցելով, որ Բարեգութ Տերն հանգստություն պարգևի նրանց հոգիներին ու հանգչեցնի Իր լույս օթևանների մեջ: Քրիստոսահաստատ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակեցույցն Աստված հարատև ու անսասան պահի խաղաղությունն արարչաստեղծ աշխարհում, ամրացնի եղբայրությունը, սերն ու հանդուրժողականությունը մարդկանց ... Leer más » |
Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին և Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին:
Վեհափառ Հայրապետի շքախմբի մեջ են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: ... Leer más » |
Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Ալմադրո Լեմեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունն բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ` վստահություն հայտնելով, որ նման այցելություններն առավել կխթանեն Հայաստանի և Ուրուգվայի միջև ձևավորված համագործակցությունը` ի բարօրություն երկու ժողովուրդների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիար Լեմեսի, երախտագիտություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչելու և դատապարտելու համար: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև ... Leer más » |
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Ազգասեր և եկեղեցանվեր ոգու, վաստակյալ գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Այնուհետև մեծարյալների ազգօգուտ գործունեությանն անդրադարձան արվեստագետ Դավիթ Մուրադյանը և Արարատ Սարգսյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||