Հունիսի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀՀ դատավորների միության հետ համատեղ կազմակերպել էր «Իրավաբանական գիտելիքների հանրամատչելի գրադարան» ծրագրի շրջանակներում տպագրված գրքերի շնորհանդես:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ վերջին 10 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում, հոգեհարազատ ծրագիր է ՀՀ դատավորների միության և Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը: Նա նշեց, որ այսօր աշխարհում փորձեր են արվում գտնել սահմաններ, թե որտեղ և ինչպես պետք է տարանջատվեն եկեղեցու և պետության գործառույթները: Դժբախտաբար, այդ իդեալական սահմանագիծը չի գտնվել. մի շարք մասնագետներ գտնում են, որ եկեղեցին այն աստիճան պետք է տարանջատված լինի պետությունից, որ դա կարող է վերածվել հասարակությունից տարանջատվածության: Բայց մենք գիտենք, որ եկեղեցու հիմնական թիրախը մեր հասարակությունն է: Որպես հետխորհրդային տարածքի երկիր` Հայաստանի Հանրապետության առջև սկզբից ևեթ ևս ծառացել էր այդ խնդիրը, թե ինչպես պետք
...
Leer más »