Miércoles, 2025-01-01, 7:50 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Մայիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:
Ողջունելով սենատորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին և հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգևոր և մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու համար: Պատվիրակության ... Leer más » |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ քաղաք Երևանում և ՀՀ մարզերում 2010 թ-ին մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որն ուղղված էր հայ ընտանիքներում քրիստոնեական արժեքների և կենսակերպի վերարժևորմանը և քաջալերմանը: Ծրագրի շրջանակներում համայնքների հոգևոր հայրերը պարբերաբար այցելում են դպրոցներ և հանդիպում ծնողների հետ` ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մոտեցումներն ընտանեկան տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
2012թ-ի հունվարին քահանայական համաժողովի անցկացմամբ մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը, որը վերաբերում է ներընտանեկան հարցերին, մասնավորաբար ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների ձևավորմանը: Ծրագրի ... Leer más » |
Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ և բազում ուխտավորներ: Համբարձման տոնին տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել ... Leer más » |
Մայիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակար• և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
Հանդիպմանը Նորին Սրբությունը •ոհունակություն հայտնեց երկու երկրների միջև համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար` վստահություն հայտնելով, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին և դրա սոսկալի հետևանքներին: Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու սրտակցության, ինչպես նաև ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար: Նորին Ս ... Leer más » |
Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի ՙՕրինակելի մայր՚ հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանըª ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:
Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրեց Շեյխայի այցելության նպատակըª նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներումª օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանըª ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասինª Նորին Սրբությունը նշեց, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ և ... Leer más » |
Մայիսի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ:
Ժողովին անդրադարձ կատարվեց օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվեցին Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն հայտնեցին վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն: Ցավով արձանագրվեց նաև այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||