Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկայացրեց շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
...
Leer más »
|