Miércoles, 2025-01-01, 8:58 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Հունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` ուղեկցությամբ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ կատարվեց խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաև Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին` Ամենայն Հայոց ... Leer más » |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը:
«Մատյան ողբերգության» քերթվածը ունեցել է մի շարք աշխարհաբար թարգմանություններ: Լավագույն թարգմանություններից մեկը կատարել է բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը, որը լույս է ընծայվել 1960 թ.: ժամանակի գաղափարախոսության թելադրանքով հիշյալ հրատարակությունից դուրս են թողնվել ՀԵ, ՂԲ և ՂԳ գլուխները, ինչպես նաև ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխների որոշ հատվածներ` նկատի ունենալով դրանց բնույթն ու բովանդակությունը: Մայր Աթոռի վերահրատարակությունն իր մեջ ընդգրկում է նաև բաց թողնված հատվածները, որոնց թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը: ... Leer más » |
Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որևէ թեմում: Ծրագիրը սկսվեց Արմավիրի թեմից: Մրգաշատ գյուղի մատույցներում Նորին Սրբությանը դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այնուհետև Մրգաշատի Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ 130 եկեղեցականների, կատարվեց Արևագալի ժամերգություն: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունեցին մարզպետ Ա.
...
Leer más »
|
Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր ՏաՃարում պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդրադառնալով տոնի կարևորությանը յուրաքանչյուր հայի համար` Սրբազանն ասաց. «Հայ ժողովուրդը հաստատված ու արմատացած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի և Սուրբ Էջմիածնի վրա: Հայ մարդը, որ միշտ սիրել է արարել ու ստեղծագործել, անհնարինը գործել դժվարին պայմանների մեջ, երբ հեռու է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գրիգոր Լուսավորչի օրհնությունից, նա չի կարող գոյատևել: Չնայած որ հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծագերում ունի բազում տաճարներ, բազում սրբատեղիներ ու աղոթարաններ, սակայն ունի մեկ Սուրբ Էջմիածին, որտեղ Աստված իջավ, որտեղ հաստատեց հայոց Հայրապետական Աթոռը և որտեղից դարեր շարունակ օրհնություն է բաշխվում համայն հայությանն ամբողջ աշխարհում»: Ընդգ ... Leer más » |
Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Միաբանական հավաքին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:
Տերունական միասնական աղոթքից հետո համագումարը բացեց կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Նարեկ վարդապետ Պերպերյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ): Իր խոսքում Հայր Սուրբն ընդգծեց երկու տարին մեկ Մայր Աթոռում անցկացվող միաբանական հավաքի կարևորությունը և շահեկանությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում սպասավորող միաբանների համար, ապա ողջ միաբանության անունից որդիական երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք ... Leer más » |
Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք տարվեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության և օրհնության համար: Թափորի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը Ս. Պատարագ մատուցեց Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը: Հայր Սուրբն անդրադարձավ հավատացյալ մարդու կյանքն ալեկոծող սև ամպերին` փորձություններին ու նեղություններին` ընդգծելով, որ եթե հավատացյալը հավատարիմ մնա Աստծուն, վստահի Աստծու խոստումներին, մնա Նրա սուրբ Եկեղեցու մեջ և իր կյանքի մեջ կարևորություն ընծայի Աստծու խոսքին, Աստված ի լրումն ժամանակի, այդ սև ամպերի մեջ պիտի դնի նորանոր ... Leer más » |
Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:
Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||