Հունիսի 17-ին Պինանգում (Մալազիա) մեկնարկել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը:
Յոթօրյա ժողովի ընթացքում հանձնախումբն ամփոփելու է վերջին վեց տարիների իր աշխատանքները` քննարկելով եկեղեցաբանական և բարոյագիտական փաստաթղթեր, ինչպես նաև անդրադառնալու է Եկեղեցում հեղինակության աղբյուրների հարցի ուսումնասիրությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան